Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Խնդիր, որին ավելի հակված են գեղեցիկ երեխաները

Խնդիր, որին ավելի հակված են գեղեցիկ երեխաները

Գեղեցիկ մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիայի, քան ոչ այնքան գեղեցիկ արտաքին ունեցողները: Նման եզրակացության են եկել Ամստերդամի հոգեբանական աջակցության կենտրոնի հոլանդացի հոգեբանները:

 

Գեղեցիկ մարդիկ բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների՝ հպարտություն, սեփական եսը չիրացնելու վտանգ, շրջապատի ակնկալիքները չարդարացնելը, նարցիսիզմ, դեպրեսիա եւ այլն:

 

Մասնագետների կարծիքով գրավիչ մարդկանց մոտ հոգեբանական խնդիրների պատճառը թաքնված է ոչ այնքան նրանց արտաքինում, որքան դաստիարակության եւ փոքր հասակից նրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մեջ:

 

Գեղեցիկ մարդկանց մոտ դեպրեսիայի զարգացման մեծ ռիսկ նկատվում է դեռահասության շրջանում: Սեռական հասունության ընթացքում գեղեցիկ երեխաները ավելի վատ գծեր են ձեռք բերում՝ պայմանավորված վատ դաստիարակությամբ, նրանց վարքը ագրեսիվ է դառնում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Հոգեբանները բացատրում են, որ մանկությունից գեղեցիկ երեխաներին առանձնացնում են ծնողներն ու մանկավարժները, նրանց հետ ավելի շատ հույսեր են կապում: Երեխան մշտապես լինելով չափից ավելի ուշադրության կենտրոնում, դուրս չի գալիս սթրեսային վիճակից, եւ նա անընդհատ վախենում է, որ չի արդարացնի սպասելիքները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. pulson.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ